Գանձասար-Կապանի ֆուտբոլիստներն այսօր տոնական շապիկներով կխաղան (լուսանկար)

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Հայաստանի ԲԽ առաջնության 8-րդ տուրի շրջանակում այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Գանձասար-Կապանը» հյուրընկալվելու է «Ալաշկերտին»։
Ինչպես տեղեկացնում է կապանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ թիմն այսօր դաշտ դուրս կգա տոնական մարզաշապիկներով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության տոնին։