Հայտնի են «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպման մրցավարները

Հայտնի են «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպման մրցավարները

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի ֆուտբոլի սուպերգավաթի գլխավոր մրցավարը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հ. Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա» և գավաթակիր «Ալաշկերտ» թիմերի միջև:

Հանդիպման գլխավոր մրցավարն է Գևորգ Եղոյանը, առաջին օգնականները՝ Ատոմ Սևգուլյանը և Հարություն Համբարձումյանը, 4-րդ պաշտոնյան՝ Ռուզաննա Պետրոսյանը, տեսուչը՝ Սլավիկ Ղազարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում