Սարգիս Ադամյանը նորամուտն է տոնել «Հոֆենհայմ»-ի կազմում

Սարգիս Ադամյանը նորամուտն է տոնել «Հոֆենհայմ»-ի կազմում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Սարգիս Ադամյանը նորամուտը տոնեց Բունդեսլիգայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում «Հոֆենհայմ»-ը հյուրընկալվել էր «Վոլֆսբուրգ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:

Հայաստանի ազգային ընտրանու հարձակվող Սարգիս Ադամյանը, որն այս մրցաշրջանում է տեղափոխվել «Հոֆենհայմ», փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին և առաջին հանդիպումն անցկացրեց ակումբի կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում