Ընտանիքս և ընկերներս են օգնել ինձ դառնալու տարվա լավագույն ֆուտբոլիստ. Մեսի

Ընտանիքս և ընկերներս են օգնել ինձ դառնալու տարվա լավագույն ֆուտբոլիստ. Մեսի

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի կարծիքով, ընտանիքը և ընկերներն են օգնել իրեն՝ դառնալու տարվա լավագույն ֆուտբոլիստ:

«Շատ ուրախ և շնորհակալ եմ ստացած մրցանակի համար: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ընտանիքիս և ընկերներիս «Բարսելոնա»-ից, ինչպես նաև բոլոր երկրպագուներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեսին:

Նախօրեին իտալական հեղինակավոր «Լա Սկալա» օպերային դահլիճում կայացած ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության ընթացքում «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» ճանաչվեց Մեսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում