«Բարսելոնա»-ն ներկայացրել է 17 պատճառ, թե ինչու է Մեսին լավագույնը

«Բարսելոնա»-ն ներկայացրել է 17 պատճառ, թե ինչու է Մեսին լավագույնը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն ներկայացրել է 17 պատճառ, թե ինչու է Մեսին լավագույնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբի կազմած ցուցակն ունի այս տեսքը.

Իսպանիայի չեմպիոն և սուպերգավաթակիր,
Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու,
Եվրոպայի լավագույն ռմբարկու` «Ոսկե խաղակոշիկ»,
Չեմպիոնների լիգայում լավագույն ռմբարկու,
600-րդ գոլը «Բարսելոնա»-ում,
Եվրոպայի առաջնություններում տուգանայինից խփած գոլերով առաջատար,
400-րդ գոլը Պրիմերայում,
Մեկ մրցաշրջանում 6-րդ անգամ 50-ից ավելի գոլ,
Պրիմերայում ռեկորդ հաղթանակների քանակով,
«Բարսելոնա»-ում ռեկորդ հաղթանակների քանակով,
Ռեկորդ Իսպանիայի չեմպիոնական տիտղոսների քանակով,
Պրիմերայի առաջատար գոլային փոխանցումների քանակով,
Ամերիկայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալ,
11-րդ մրցաշրջանում անընդմեջ 20-ից ավելի գոլ Պրիմերայում,
Իսպանիայի գավաթի խաղարկություններում 50-ից ավելի գոլ,
50-ից ավելի հեթ-տրիկ,
Իսպանիայի գավաթի խաղարկության 6 եզրափակիչում գոլ խփած առաջին խաղացող։
Նախօրեին իտալական հեղինակավոր «Լա Սկալա» օպերային դահլիճում կայացած ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության ընթացքում «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» ճանաչվեց Մեսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում