Ֆուտբոլի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ

Ֆուտբոլի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ

ՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Առցանց տեսահեռարձակման և տվյալների օգտագործման նկատառումներից ելնելով՝ 9-րդ տուրի «Ուրարտու» – «Արարատ» հանդիպումը սեպտեմբերի 28-ի փոխարեն կկայանա սեպտեմբերի 29-ին, իսկ «Արարատ-Արմենիա» – «Փյունիկ» հանդիպումը՝ սեպտեմբերի 30-ին։ Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն 19։00-ին:

Բարձրագույն խմբի 8-րդ տուրից հետո «Արարատ»-ն ունի 19 միավոր: Երկրորդ տեղում 17 միավորով Գյումրու «Շիրակ»-ն է: 13-ական միավորով 3-5-րդ տեղերը կիսում են «Ալաշկերտ»-ը, «Արարատ-Արմենիա»-ն և «Լոռի»-ն: 11 միավորով 6-րդ տեղում «Նոա»-ն է: «Փյունիկ»-ը վաստակել է միայն 9 միավոր: 8-րդը «Ուրարտու»-ն է՝ 5 միավորով: 4 միավոր է հավաքել «Գանձասար-Կապան»-ը: Վերջին տեղում ընթացող «Երևան»-ը չունի ոչ մի միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում