Արթուր Վանեցյանը հետևում է Հայաստանի Սուպերգավաթի խաղին

Արթուր Վանեցյանը հետևում է Հայաստանի Սուպերգավաթի խաղին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Հանրապետական մարզադաշտում հետևում է Հայաստանի Սուպերգավաթ՝ «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» խաղին։

ՀՖՖ նախագահի հետ հանդիպմանը հետևում են նաև ՀՖՖ Առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանն ու «Արարատ-Արմենիայի» նախագահ Պողոս Գալստյանը։

Առաջին կեսում թիմերը փոխանակվել են մեկական գոլով (1:1):

Հիշեցնենք՝ հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է ATV-ի եթերում։ Խաղին կարող եք հետևել նաև ՀՖՖ-ի յութուբի պաշտոնական ալիքում։

Աղբյուր`  ArmSport.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում