Մեսին վնասվածք է ստացել

Մեսին վնասվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին վնասվածք է ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրում «Բարսելոնա»-ն մրցեց «Վիլիառեալ»-ի հետ: Խաղին մասնակցեց նաև «կապտանռնագույնների» առաջատար Մեսին, ով խաղային հերթական դրվագի ժամանակ` մրցակցի ֆուտբոլիստին բախվելով մկանային վնասվածք ստացավ: Արգենտինացին «Բարսելոնա»-ի կազմում չկարողացավ մասնակցել երկրորդ խաղակեսին:

Մեսին մոտ երկու ամիս չէր խաղում վնասվածքի պատճառով և նոր էր վերականգնվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում