ՈւԵՖԱ-ն հաստատել է Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի նոր ձևաչափը

ՈւԵՖԱ-ն հաստատել է Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի նոր ձևաչափը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՈւԵՖԱ-ն հաստատել է Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի նոր ձևաչափը, ըստ որի A, B և C դիվիզիոններում կխաղա 16-ական թիմ, իսկ D դիվիզիոնում՝ 7:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ բացի Հայաստանից՝ C դիվիզիոնում հանդես կգան նաև Հունաստանը, Ալբանիան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Կոսովոն, Բելառուսը, Կիպրոսը, Էստոնիան, Սլովենիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Ադրբեջանը, Ղազախստանը, Մոլդովան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում