Ծանրամարտի Աշխարհի առաջնություն․ Սամվել Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն․ Սամվել Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնության 102կգ քաշային կարգում այսօր ելույթ ունեցավ Սամվել Գասպարյանը։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը:

Սամվելը պոկում վարժությունում կարողացավ փոքր բրոնզե մեդալ նվաճել, իսկ հրում վարժության առաջին մոտեցման ժամանակ ցավեցրեց ոտքն ու մյուս երկու մոտեցումները դրա պատճառով ձախողեց՝ զբաղեցնելով 6-րդ տեղը։ Իսկ երկամարտի 309կգ արդյունով մեր ծանրորդը 5-րդ տեղը գրավեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում