Փյունիկը առաջին տուրից հետաձգված խաղում հաղթեց Լոռիին (տեսանյութ)

Փյունիկը առաջին տուրից հետաձգված խաղում հաղթեց Լոռիին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Հայաստանի առաջնությունում կայացավ առաջին տուրից հետաձգված «Փյունիկ»-«Լոռի» հանդիպումը։ Տանտերերը հաղթանակի հասան 3-1 հաշվով։

Տարխանովի թիմից 11-րդ րոպեին հաշիվը բացեց Նիրիսարիկեն։ Երկրորդ կեսում Արթուր Միրանյանը կրկնապատկեց հաշվի առավելությունն, իսկ 7 րոպե անց Սթիվեն Ալֆրեդը խոշոր դարձրեց հաշիվը։

Խաղի հիմնական ժամանակի ավարտից 8 րոպե առաջ վանաձորյան թիմից գոլի հեղինակ դարձավ Դեսիրեն։ «Լոռիին» այլևս ոչինչ անել չհաջողվեց։

Աղբյուր  ArmSport.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում