Ծանրամարտի ԱԱ. Գոռ Մինասյանը ֆանտաստիկ արդյունքով փոքր արծաթ նվաճեց պոկումում

Ծանրամարտի ԱԱ. Գոռ Մինասյանը ֆանտաստիկ արդյունքով փոքր արծաթ նվաճեց պոկումում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: +109 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանը պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց՝ 212 կգ արդյունքով:

Այս քաշային կարգում փոքր ոսկին բաժին հասավ անգերազանցելի Լաշա Տալախաձեին, որը 220 կգ արդյունքով աշխարհի ռեկորդ սահմանեց:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Ռուբեն Ալեքսանյանը, պոկում վարժությունում ցավալիորեն ձախողեց առաջին երկու մոտեցումներն ու միայն երրորդ փորձից կարողացավ գլխավերևում պահել 192 կգ կշռող ծանրաձողը:

Ալեքսանյանը պոկումն ավարտեց 6-րդ տեղում:

Տեսանյութը՝ Armsport.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում