«Սևիլիան» պարտվել է «Էյբարին»

«Սևիլիան» պարտվել է «Էյբարին»

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Էյբարը» հյուրընկալել էր «Սևիլիային»։ Առաջին կեսից հետո Խուլեն Լոպետեգիի սաները Լուկաս Օկամպոսի և և Օլիվեր Տորեսի շնորհիվ հաղթում էին մրցակցին 2-0 հաշվով։

Երկրորդ կեսում անսպասելի իրադարձություններ են ծավալվել. տանտերերի ֆուտբոլիստները երեք գնդակ են ուղարկել Անդալուզյան ակումբի դարպասը: Խաղն ավարտվել է 3-2 հաշվով՝ «Էյբարի» հաղթանակով։

Սևիլյան առաջնության աղյուսակում 7-րդն է, իսկ «Էյբարը» 16-րդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում