Մխիթարյանը շնորհավորել է Տոտիին

Մխիթարյանը շնորհավորել է Տոտիին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Ֆրանչեսկո Տոտիին ծննդյան օրվա առթիվ:

«Շնորհավոր տարեդարձդ, լեգենդ։ Լավագույն մաղթանքներս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մխիթարյանը:

Ֆրանչեսկո Տոտին «Ռոմա» ֆուտբոլային ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպանն էր, թիմի ավագ: Իր ողջ պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայի ընթացքում նվիրված է եղել «Ռոմա»-ի գույներին: Նա Սերիա A-ում մի ակումբի կազմում խփած գնդակների քանակով հանդիսանում է բացարձակ ռեկորդակիր:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալ»-ին: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմա» ակումբում: Մրցաշրջանի ավարտին «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք կստանա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում