Լևոն Աղասյանն աթլետիկայի աշխարհի առաջնությունում չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը

Լևոն Աղասյանն աթլետիկայի աշխարհի առաջնությունում չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնությունում չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։

33 մարզիկների պայքարում կապանցի մարզիկը 16.24 մետր արդյունքով գրավել է 29-րդ տեղը և դուրս մնացել պայքարից: Եզրափակիչի ուղեգիր են նվաճել 12 եռացատկորդներ:

Լևոն Աղասյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է աթլետիկայի աշխարհի առաջնությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում