Ռոնալդուն խոսել է ֆուտբոլից դուրս կյանքի մասին

Ռոնալդուն խոսել է ֆուտբոլից դուրս կյանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 01 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է կարիերայի ավարտի մասին: Նրա խոսքերը մեջբերում է «Sportbible»-ը:

Ռոնալդուն ասել է, որ ինչպես նախկինում, հիմա էլ սիրում է ֆուտբոլը և իր երկրպագուներին, սակայն այլևս տարված չէ մարզումներով: Նա ավելացրել է, որ ավելի ու ավելի շատ է սկսել վայելել կյանքը սպորտից դուրս․ «Վերջին հինգ տարիների ընթացքում ես սիրեցի կյանքը ֆուտբոլից դուրս, և ով գիտի, թե ինչ կլինի մեկ կամ երկու տարի հետո»,-ասել է պորտուգալացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում