Չեմպիոնների լիգայում կկայանան E, F, G, H խմբերի երկրորդ տուրի հանդիպումները

Չեմպիոնների լիգայում կկայանան E, F, G, H խմբերի երկրորդ տուրի հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան E, F ,G, H խմբերի երկրորդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` E խմբում «Գենկ»-ը տանը կմրցի «Նապոլի»-ի, գործող չեմպիոն «Լիվերպուլ»-ը` «Զալցբուրգ»-ի հետ:

F խմբում Պրահայի «Սլավիա»-ն կփորձի գերազանցել Դորտմունդի «Բորուսիա»-ին, «Բարսելոնա»-ն` «Ինտեր»-ին:

G խմբում «Լայպցիգ»-ի մրցակիցը «Լիոն»-ն է, «Զենիթ»-ինը` «Բենֆիկա»-ն:

H խմբում ֆրանսիական «Լիլ»-ը սեփական հարկի տակ կխաղա «Չելսի»-ի, «Վալենսիա»-ն` «Այաքս»-ի հետ:

Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում