Ֆուտբոլի ընտրանին ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 36-րդն է

Ֆուտբոլի ընտրանին ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 36-րդն է

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 36-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եվրոպական ֆուտբոլային գլխավոր կառույցի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Իսպանիայի հավաքականը: 10 լավագույնների շարքում են նաև Անգլիան, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Պորտուգալիան, Բելգիան, Նիդեռլանդները և Ուկրաինան:

Հայաստանի ազգային ընտրանին հաջորդ խաղերը կանցկացնի Եվրո-2020 որակավորման փուլի հերթական տուրում արտագնա խաղերում մրցելով համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ (հոկտեմբերի 12, 15):

Հետևեք մեզ նաև Telegram-ում