«Յուվենտուսը» հաղթեց «Ինտերին» և վերադարձավ 1-ին հորիզոնական (տեսանյութ)

«Յուվենտուսը» հաղթեց «Ինտերին» և վերադարձավ 1-ին հորիզոնական (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Իտալական Ա Սերիայի 7-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Յուվենտուսին»: Խաղը կայացավ «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում և ավարտվեց 1-2 հաշվով՝ հօգուտ թուրինյան ակումբի:

Հանդիպման հաշիվը բացվեց հենց մեկնարկում. 4-րդ րոպեին Միրալեմ Պյանիչի փոխանցումից հետո Ա Սերիայում այս մրցաշրջանում իր առաջին գոլը խփեց Պաուլո Դիբալան:

18-րդ րոպեին «Ինտերը» վերադարձավ խաղի մեջ. 11-մետրանոցի անվրեպ իրացումով աչքի ընկավ Լաուտարո Մարտինեսը: 80-րդ րոպեին «Յուվենտուսի» հաղթական գոլը հեղինակեց Գոնսալո Իգուայինը:

Այս հաղթանակի շնորհիվ «ծեր սինյորան» 19 միավոր հավաքեց ու 1 միավորով շրջանցեց «Ինտերին»՝ վերադառնալով 1-ին հորիզոնական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում