«Բարսելոնան» ջախջախեց «Սևիլիային» (տեսանյութ)

«Բարսելոնան» ջախջախեց «Սևիլիային» (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Armsport: Իսպանական Պրիմերայի 8-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել էր «Սևիլիային»: Խաղն ավարտվեց 4-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի:

Կատալոնական ակումբի ջախջախիչ հաղթանակի սկիզբը 27-րդ րոպեին մկրատաձև հարվածով խփած փայլուն գոլով դրեց Սուարեսը: Գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նելսոն Սեմեդուն: 5 րոպե անց Արթուրի փոխանցումից հետո գոլով աչքի ընկավ Արտուրո Վիդալը:

3-րդ գոլը դարձյալ Արթուրի փոխանցումից հետո հեղինակեց Նելսոն Սեմեդուն: Ֆուտբոլիստը վերջին անգամ «Բարսելոնայի» կազմում գոլ էր խփել այս տարվա մարտի 13-ին:

Հանդիպման վերջնական հաշիվը տուգանայինից կատարած հարվածով ձևակերպեց Լիոնել Մեսսին:

«Բարսելոնան» խաղն ավարտեց 9 հոգով: 1 րոպեի ընթացքում խաղադաշտից հեռացվեցին Ռոնալդ Արաուխոն ու Դեմբելեն: Առաջինն ուղիղ կարմիր քարտ ստացավ վերջին հույսի խախտման համար, իսկ Դեմբելեն հեռացվեց 2 դեղին քարտից հետո:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» հավաքեց 16 միավոր՝ 5-րդ տեղից բարձրանալով 2-րդ հորիզոնական: «Կապտանռնագույններն» ընդամենը 2 միավորով են զիջում առաջատար «Ռեալին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում