«Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի հեռացնի Սուլշերին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի հեռացնի Սուլշերին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի չի պատրաստվում Սուլշերին հեռացնել գլխավոր մարզչի պաշտոնից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Daily Mail-ը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը փոխարինող չի փնտրում Սուլշերի համար, քանի որ «կարմիր սատանաները» վերակառուցման փուլում են, և դրա համար ժամանակ է պետք: Սուլշերը վայելում է թիմի ղեկավար կազմի վստահությունը:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 12-րդ հորիզոնականում է՝ 9 միավորով: Անցկացրած 11 հանդիպումներից «կարմիրները» հաղթել են միայն 3-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում