Հայաստանից 7 ըմբիշ կմասնակցի Համաշխարհային բանակային խաղերին

Հայաստանից 7 ըմբիշ կմասնակցի Համաշխարհային բանակային խաղերին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Հուան քաղաքում կկայանան Համաշխարհային բանակային խաղերը։ Ըմբշամարտ ձևում Հայաստանը կներկայացնեն 7 ըմբիշներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հայաստանն այնտեղ կներկայացնեն հունահռոմեական ոճի ըմբիշներ 60 կգ Տիգրան Մինասյանը, 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը, 77 կգ քաշային Վարուժան Գրիգորյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը, ազատ ոճում հանդես կգան 65 կգ քաշային Վարդգես Կարապետյանը, 74 կգ քաշային Ռազմիկ Սիմոնյանը և 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը։

Համաշխարհային բանակային խաղերի ըմբշամարտի մրցաշարը կկայանա հոկտեմբերի 21-24-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում