Մոուրինյուն մերժել է «Լիոնին»

Մոուրինյուն մերժել է «Լիոնին»

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն չի մարզի ֆրանսիական «Լիոնին»։ Պորտուգալացի մասնագետը ծրագրում է անգլիական պրեմիեր-լիգայում վերսկսել պրակտիկան։

Վեստի.ռու-ի հաղորդմամբ, «Լիոնը», որը ազատել է բրազիլացի Սիլվինոյին, նոր մարզիչ է փնտրում։ Թեկնածուներից մեկը համարվում էր այժմ ազատ Ժոզե Մաուրինյուն։ Բայց պորտուգալացին բանակցությունների մեջ չի մտել։ Նա ակնկալում է մոտ ժամանակներում գլխավորել անգլիական ակումբ։

«Լիոնի»» հետաքրքրությունները չեն սահմանափակվում միայն Մոուրինյուով։ Թեկնածուների թվում են Լորեն Բլանը, Ռուդի Գարսիան և Արսեն Վենգերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում