«Բարսելոնա»-ն փոխարինողներ ունի Լուիս Սուարեսի համար

«Բարսելոնա»-ն փոխարինողներ ունի Լուիս Սուարեսի համար

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը փոխարինող է գտել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: «Բարսելոնա»-ն կփոխարինի Սուարեսին, երբ ընկնի վերջինիս արդյունավետությունը: Եթե Ուրուգվայի ազգային թիմի հարձակվող կայուն խաղ ցուցադրի, ապա նա կմնա «Բարսելոնա»-ում մինչև պայմանագրի ավարտը` 2021 թվականը:

Եթե ակումբը որոշի, որ Սուարեսը պետք է հեռանա, ապա նրան կարող են փոխարինման գալ Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Լաուտարո Մարտինեսը («Ինտեր»), Ռոբերտո Ֆիրմինոն («Լիվերպուլ»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Մարկուս Ռեշֆորդը («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում