USD
EUR
RUB

Ինձ համար շատ դժվար էր. Վանեցյանն ընդունել է Գյուլբուդաղյանցի հրաժարականը

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից։ Ըստ մասնագետի՝ հրաժարականի պատճառն այն է, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։

«Մեկ տարի է՝ զբաղեցնում եմ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս ընթացքում եղել են թե՛ ուրախության, թե՛ տխրության պահեր՝ կապված հավաքականի ելույթների հետ։ Ընտրական փուլը դեռ չի ավարտվել, բայց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու բարդ որոշում եմ կայացրել, քանի որ չեմ կարողացել արդարացնել Հայաստանի հավաքականի երկրպագուների հույսերը՝ թիմին դուրս բերել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Այժմ մեր հնարավորությունները միայն տեսական են, և, չնայած իմ առջև ի սկզբանե նման խնդիր չէր դրվել, միշտ զգացել եմ պատասխանատվությունը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինձ հետ այս հետաքրքիր ու բարդ ճանապարհն անցած մարզչական շտաբի ներկայացուցիչներին, բժշկական և սպասարկող անձնակազմին, ֆուտբոլիստներին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին և ողջ աշխատակազմին, որոնք միշտ աջակցել և աշխատանքային լավ պայմաններ են ստեղծել։ Շնորհակալ եմ բոլոր այն երկրպագուներին, որոնք մեզ աջակցել են ամենաբարդ պահերին»,- ասել է Գյուլբուդաղյանցը։

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Արմեն Գյուլբուդաղյանցին կատարած աշխատանքի համար։

«Մեկ տարվա ընթացքում Արմեն Գյուլբուդաղյանցն իրեն դրսևորել է որպես բարձր կարգի պրոֆեսիոնալ, նաև աչքի է ընկել իր մարդկային որակներով։ Ինձ համար շատ դժվար էր ընդունել մարզչի հրաժարականը, սակայն մեր զրույցի ընթացքում Արմեն Գյուլբուդաղյանցը չփոխեց իր որոշումը։ Վստահ եմ, որ մեր մարզչի մեկ տարվա աշխատանքը, դրված հիմքը ապագայում էլ արդյունքների կբերեն։ Շնորհակալություն եմ հայտնում Արմեն Գյուլբուդաղյանցին նվիրված աշխատանքի համար, վստահ եմ, որ դեռ կունենանք համագործակցության առիթներ»,-ասել է Արթուր Վանեցյանը։

Լրահոս
Թենիսի աշխարհը ևս շնչում է Ռեգիլոնը բանակցում է Չելսիի հետ Պաշտոնական. Կասիլյասը ավարտեց կարիերան Ռամոսն արձագանքեց. Դու ընդմիշտ կմնաս որպես լեգենդ (լուսանկար) Մանչեսթեր Յունայթեդը ներկայացրել է տնային նոր մարզաշապիկը (լուսանկար) ՉԼ. Յուվենտուսի հայտացուցակը Լիոնի դեմ խաղի համար 8 ֆուտբոլիստ կարող է հեռանալ Չելսիից Բարսելոնան սահմանել է Ֆատիի հրաժարագինը Լիվերպուլի հարձակվողը մոտ է Աստոն Վիլա տեղափոխվելուն Անգլիական երկու ակումբներ հետաքրքրված են Բարսելոնայի հարձակվողի ծառայություններով ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպման համար Արսեն Վենգեր. Մանչեսթեր Սիթին և ՊՍԺ-ն կարող են հաղթել Չեմպիոնների լիգան Էդգար Մանուչարյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ղազախստանի առաջնությունը կրկին հետաձգվել է Նորվիչի պաշտպանը՝ Բավարիայի դիտակետում Ըմբշամարտի հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը Ռոնալդուն իրացրած 11-մետրանոց տուգանային հարվածների քանակով առաջատարն է 21-րդ դարում Պաշտոնական. Արարատը պայմանագրեր է կնքել Քրսիտիան Խիմենեսի և Հրայր Մկոյանի հետ Չավի․ Բարսելոնան իմ գլխավոր նպատակն է, բայց պետք է հարգել Սետյենին Վիդիչ. Գվարդիոլան նոր շունչ տվեց Մեսսիին Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականի ՀԲՖ նախագահի ընտրությունների ամբողջ գործընթացը բաց է. ՀԲՖ Հայտնի են Ալաշկերտի ամառային նախապատրաստական ծրագրերը Դորտմունդի Բորուսիան հրաժարվել է Սանչոյին 98 մլն եվրոյով վաճառել Մանչեսթեր Յունայթեդին Շիրակը միանգամից 3 նորեկ ունի Պաշտոնական. Լովրենը տեղափոխվեց Զենիթ Զենիթի ավագը մոտ է Էվերտոն տեղափոխվելուն Մխիթարյանն ազգային հավաքականի մարզաշապիկներ է նվիրել վիրավոր զինծառայողներին Հաջորդ մրցաշրջանից Շիրակը նոր քաղակականություն է ունենալու․ Մանոյան Պաշտոնական․ Դավիթ Մանոյանը տեղափոխվել է Արարատ Ռիվալդո. Լևանդովսկին վշտացած է Ոսկե Գնդակի չեղարկումից. նա կարող էր մրցել Մեսսիի ու Ռոնալդուի հետ Սարին ներկայացրել է Յուվենտուսի տրանսֆերային առաջնահերթությունները Ռեալը չի երկարաձգի Զիդանի որդու հետ պայմանագիրը Բեքհեմը՝ Խաբիբին․ Քո և ընտանիքիդ մասին եմ մտածում, ընկերս Շիրակի լեգենդար ավագը կգլխավորի Գյումրիի թիմը Շիրակը հաստատեց. Վարդան Բիչախչյանը կգլխավորի Արարատը Փյունիկն ընկերական խաղում հաղթեց ԲԿՄԱ-ին Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը լքեց Կրասնոդարը Արսենալը ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի տնային մարզաշապիկը Արթուր Գրիգորյանը տեղափոխվեց Փյունիկ
website by Sargssyan