Լուկա Մոդրիչը «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկում չէ

Լուկա Մոդրիչը «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկում չէ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ֆրանսիական France Football պարբերականը նախօրեին հրապարակել է 2019 թվականի արդյունքներով «Ոսկե գնդակ» մրցանակի 30 հավակնորդների ցուցակը: Վեստի.ռու-ն գրում է, որ հետաքրքիրն այն է, որ այդ ցանկում չի ընդգրկվել «Ոսկե գնդակի» դափնեկիր, «Ռեալի» կիսապաշտպան խորվաթ Լուկա Մոդրիչը։ Բայց ցուցակում «Ռեալից» երկու այլ ֆուտբոլստներ են ընդգրկված՝ Քարիմ Բենզեմանն ու Էդեն Ազարը: Ցուցակում ամենաշատն ընդգրկված են անգլիական «Լիվերպուլի» ֆուտբոլիստները՝ 7 մարզիկ՝

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների առաջին հնգյակում են՝ Սադիո Մանե («Լիվերպուլ»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Ֆրենկի դե Յոնգ («Այաքս»/«Բարսելոնա»), Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Դուշան Տադիչ («Այաքս»): Երկրորդ հնգյակում են՝ Կիլիան Մբապե (ՊՍԺ), Տրենտ-Ալեքսանդր Առնոլդ («Լիվերպուլ»), Դոնի վան դե Բեեկ («Այաքս»), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Արսենալ»), Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»): Երրորդ հնգյակում են՝ Քրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), Ալիսոն Բեքեր («Լիվերպուլ»), Մատեյս դե Լիխտ («Յուվենտուս»), Քարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ»), Ժորժինյո Վեյնալդում («Լիվերպուլ»):

France football-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 2-ին Փարիզում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում