The Independent-ն ընտրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներին

The Independent-ն ընտրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: The Independent-ի վարկածով, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, լավագույն խաղացողներին ընտրել են հրատարակչության լրագրողները։ Քվեարկության ժամանակ նրանք հաշվի են առել ֆուտբոլիստի հմտություններն ու այդ հմտությունների փաստացի կիրառումը, մակարդակը, որին հասել է մարզիկը, նրա ազդեցությունը մրցակցության վրա, նաև խաղացողի հասած հաջողությունները։

Երկրորդ տեղում է «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, երրորդում՝ «Բարսելոնայի» նախկին հարձակվող Խավին։

Լավագույն տասնյակում են բրազիլացիներ Ռոնալդինիոն, Ռոնալդուն, Կական, իսպանացի Անդրես Ինյեստան, ֆրանսիացիներ Զինեդին Զիդանն ու Թիերի Արին, նաև իտալացի Ֆաբիո Կաննավարոն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում