Հայաստանի ֆուտբոլի Մ17 թիմը պարտությամբ է մեկնարկել Եվրոպայի առաջնության որակավորման փուլում

Հայաստանի ֆուտբոլի Մ17 թիմը պարտությամբ է մեկնարկել Եվրոպայի առաջնության որակավորման փուլում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը անցկացրեց առաջին հանդիպումը ԵՎՐՈ Մ-17 2020-ի որակավորման խմբային փուլում, որը մեկնարկեց Շոտլանդիայում։

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ընտրանին ընդգրկված է 7-րդ խմբում, որտեղ կվիճարկի հաջորդ փուլի ուղեգրերը Շոտլանդիայի, Խորվաթիայի և Իսլանդիայի Մ-17 հավաքականների հետ։

Հոկտեմբերի 22-ին խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի Մ-17 տարեկանների թիմը մրցեց Շոտլանդիայի տարիքակիցների դեմ։ Ընտրանին զիջեց մրցակցին 0։2 հաշվով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում