USD
EUR
RUB

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը կմասնակցեն Եվրոպայի թիմային առաջնությանը

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից տասը շախմատիստ կմասնակցի Վրաստանի Բաթում քաղաքում կայանալիք Եվրոպայի 22-րդ թիմային առաջնությանը:

Տղամարդկանց առաջնությանը կմասնակցեն 40 երկրի 200 շախմատիստ, իսկ կանանց առաջնությանը` 32 երկրի 160 ներկայացուցիչ: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից, այն կմեկնարկի հոկտեմբերի 24-ին, թիմերի մոտ հոկտեմբերի 29-ին կլինի հանգստի օր և պայքարը կշարունակեն մինչև նոյեմբերի 2-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը: Կանանց առաջնությունում կպայքարեն Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը:

Տղամարդկանց հավաքականը մրցակից թիմերի վարկանիշային աղյուսակում 5-րդն է` 2676 միավորով: Ընտրանին 3 միավորով զիջում է Ադրբեջանի թիմին: Կանանց հավաքականը 2327 միավորով միայն 13-րդն է: Ռուսաստանի թե′ կանանց, թե′ տղամարդկանց թիմերը վարկանիշային աղյուսակում բացարձակ առաջատար են:

Առաջնության հաղթող և կանանց, և տղամարդկանց հավաքականները կստանան 8000 եվրո, արծաթե մեդալակիրը` 5000, բրոնզե մեդալակիր` 3000 եվրո պարգևավճարներ:

Եվրոպայի թիմային առաջնությունը 2017 թվականին անցկացվել է Հունաստանի Կրետե կղզում: Առաջնության գործող չեմպիոնը Ադրբեջանի հավաքականն է:

 

 

Լրահոս
Թենիսի աշխարհը ևս շնչում է Ռեգիլոնը բանակցում է Չելսիի հետ Պաշտոնական. Կասիլյասը ավարտեց կարիերան Ռամոսն արձագանքեց. Դու ընդմիշտ կմնաս որպես լեգենդ (լուսանկար) Մանչեսթեր Յունայթեդը ներկայացրել է տնային նոր մարզաշապիկը (լուսանկար) ՉԼ. Յուվենտուսի հայտացուցակը Լիոնի դեմ խաղի համար 8 ֆուտբոլիստ կարող է հեռանալ Չելսիից Բարսելոնան սահմանել է Ֆատիի հրաժարագինը Լիվերպուլի հարձակվողը մոտ է Աստոն Վիլա տեղափոխվելուն Անգլիական երկու ակումբներ հետաքրքրված են Բարսելոնայի հարձակվողի ծառայություններով ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպման համար Արսեն Վենգեր. Մանչեսթեր Սիթին և ՊՍԺ-ն կարող են հաղթել Չեմպիոնների լիգան Էդգար Մանուչարյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ղազախստանի առաջնությունը կրկին հետաձգվել է Նորվիչի պաշտպանը՝ Բավարիայի դիտակետում Ըմբշամարտի հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը Ռոնալդուն իրացրած 11-մետրանոց տուգանային հարվածների քանակով առաջատարն է 21-րդ դարում Պաշտոնական. Արարատը պայմանագրեր է կնքել Քրսիտիան Խիմենեսի և Հրայր Մկոյանի հետ Չավի․ Բարսելոնան իմ գլխավոր նպատակն է, բայց պետք է հարգել Սետյենին Վիդիչ. Գվարդիոլան նոր շունչ տվեց Մեսսիին Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականի ՀԲՖ նախագահի ընտրությունների ամբողջ գործընթացը բաց է. ՀԲՖ Հայտնի են Ալաշկերտի ամառային նախապատրաստական ծրագրերը Դորտմունդի Բորուսիան հրաժարվել է Սանչոյին 98 մլն եվրոյով վաճառել Մանչեսթեր Յունայթեդին Շիրակը միանգամից 3 նորեկ ունի Պաշտոնական. Լովրենը տեղափոխվեց Զենիթ Զենիթի ավագը մոտ է Էվերտոն տեղափոխվելուն Մխիթարյանն ազգային հավաքականի մարզաշապիկներ է նվիրել վիրավոր զինծառայողներին Հաջորդ մրցաշրջանից Շիրակը նոր քաղակականություն է ունենալու․ Մանոյան Պաշտոնական․ Դավիթ Մանոյանը տեղափոխվել է Արարատ Ռիվալդո. Լևանդովսկին վշտացած է Ոսկե Գնդակի չեղարկումից. նա կարող էր մրցել Մեսսիի ու Ռոնալդուի հետ Սարին ներկայացրել է Յուվենտուսի տրանսֆերային առաջնահերթությունները Ռեալը չի երկարաձգի Զիդանի որդու հետ պայմանագիրը Բեքհեմը՝ Խաբիբին․ Քո և ընտանիքիդ մասին եմ մտածում, ընկերս Շիրակի լեգենդար ավագը կգլխավորի Գյումրիի թիմը Շիրակը հաստատեց. Վարդան Բիչախչյանը կգլխավորի Արարատը Փյունիկն ընկերական խաղում հաղթեց ԲԿՄԱ-ին Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը լքեց Կրասնոդարը Արսենալը ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի տնային մարզաշապիկը Արթուր Գրիգորյանը տեղափոխվեց Փյունիկ
website by Sargssyan