Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը շարունակում է առանց պարտության հաղթել մրցաշարերում

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը շարունակում է առանց պարտության հաղթել մրցաշարերում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը շարունակում է հաջող ելույթները միջազգային մրցաշարերում` չկրելով ոչ մի պարտություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պորտուգալիայում ավարտված Սելա միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 8 հնարավորից վաստակեց 8 միավոր և գրավեց առաջին հորիզոնականը: Մրցաշարին մասնակցում էին 7 երկրների 41 շախմատիստ:

Այս հաղթանակը Գրիգորյանի արդեն 3-րդ բացարձակ արդյունքով հաղթանակն է Պորտուգալիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում