Մալթա – Հայաստան՝ 3։3

Մալթա – Հայաստան՝ 3։3

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հոկտեմբերի 25-ին Մալթայում ֆուտզալի Հայաստանի հավաքականն անցկացրեց ընկերական երկրորդ հանդիպումը Մալթայի ազգային ընտրանու հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 3։3 հաշվով։Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։

Մալթա – Հայաստան` 3։3 (0։2)
Գոլերը`
Սարո Գալստյան (10′) 0-1
Գարեգին Մաշումյան (16′) 0-2
Արմանդո Գյեպալի (25′) 1-2
Մամիկոն Ոսկանյան (28′) 1-3
Աարոն Մոնտեբելո (35′) 2-3
Կարլ Ացոպարդի (36′) 3-3

Հայաստանի հավաքական
12․ Սարգիս Ասկաջյան, 10․ Սարո Գալստյան, 11․ Գարեգին Մաշումյան, 14․ Կելսոն Դե Կամպոս, 20․ Վիկտոր Դե Սոուզա։

Պահեստայիններ՝ 9․ Սարգիս Մարգարյան, 15․ Դավիթ Ասլանյան, 3․ Համլետ Մանուկյան, 5․ Էնրիկե Դա Սիլվա, 2․ Հակոբ Ուզունյան, 17․ Անդրանիկ Կարապետյան, 8․ Մամիկոն Ոսկանյան, 7․ Սարգիս Նասիբյան, 1․ Էդեր Օլիվեյրա։

Գլխավոր մարզիչ` Ռուբեն Նազարեթյան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում