Տարխանովը հեռացվել է Փյունիկի գլխավոր մարզչի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ալեքսանդր Տարխանովը հեռացվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչի պաշտոնից:
Մասնագետն այս տարի գլխավորել է հայկական ակումբը։ Ավելի վաղ նա աշխատել է մի շարք ռուսական ակումբներում, այդ թվում՝ ԲԿՄԱ, «Տորպեդո», «Կռիլյա Սովետով», «Ահմաթ», «Կուբան», «Խիմկի» և «Ուրալ»: Տարխանովը մարզել է նաև Ուզբեկստանի և Բուլղարիայի հավաքականները։
«Ուրարտուից» կրած պարտությունից հետո, երևանյան ակումբի երկրպագուները պահանջում էին Տարխանովի հրաժարականը: