«Ալաշկերտ»-ը հաղթեց «Արարատ-Արմենիա»-ին

«Ալաշկերտ»-ը հաղթեց «Արարատ-Արմենիա»-ին

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում կայացավ առաջին տուրից հետաձգված «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ալաշկերտ»-ին հաջողվեց Նիկիտա Տանկովի և Ալեքսանդր Գլիշիչի խփած գնդակների շնորհիվ առավելության հասնել 2:1 հաշվով: «Արարատ-Արմենիա»-ից միակ գոլը հեղինակեց Սանոգոն:

Առաջնության 13-րդ տուրի խաղերը կկայանան նոյեմբերի 8-ին, 9-ին և 10-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում