Արոնյանը կմասնակցի Երուսաղեմի Գրան Պրիին

Արոնյանը կմասնակցի Երուսաղեմի Գրան Պրիին

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Գրան Պրիի Երուսաղեմի մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երուսաղեմի Գրան Պրիին կմասնակցեն 16 գրոսմայստեր՝ Մաքսիմ Վաշիեր-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Նիդերլանդներ), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) և այլք:

Գրան Պրիի մրցանակային ֆոնդը կազմում է 800 հազար եվրո: Մրցաշարի եզրափակչի հասած երկու շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու հաջորդ տարի կայանալիք Հավակնորդների մրցաշարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում