Մոուրինյոն ցանկանում է գլխավորել «Արսենալը»

Մոուրինյոն ցանկանում է գլխավորել «Արսենալը»

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել անգլիական մեկ այլ թիմ:

Ըստ «The Sun»-ի` պորտուգալացի մասնագետը դիտարկում է«Արսենալի» հետ համագործակցության հնարավորությունը:

Նա ուշադիր հետևում է Ունաի Էմերիի շուրջ ստեղծված իրավիճակին, որը վերջերս ենթարկվում է քննադատության:

Ըստ աղբյուրի՝ Մոուրինյոն պատրաստ է ղեկավարել ակումբը, եթե նման առաջարկ ստանա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում