ՖԻԴԵ. Լևոն Արոնյանը՝ լավագույն տասնյակում

ՖԻԴԵ. Լևոն Արոնյանը՝ լավագույն տասնյակում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Լևոն Արոնյանը վերադարձել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակ: ՖԻԴԵ-ն հրապարակել է նոյեմբերի դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականի առաջատարն 8-րդ տեղում է:

ՀԱՕԿ-ից տեղեկանում ենք, որ 100 լավագույն շախմատիստների թվում են նաև Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը (47-րդ տեղ) և Հրանտ Մելքումյանը (79-րդ տեղ):

Կանանց 100 լավագույնների թվում տեղ են գտել Լիլիթ Մկրտչյանը (66-րդ տեղ) և Էլինա Դանիելյանը (71-րդ տեղ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում