Ջական մեկ խաղով վտարվել է «Արսենալից»

Ջական մեկ խաղով վտարվել է «Արսենալից»

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Լոնդոնյան «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին պատմել է, թե ինչ պատժամիջոց է կիրառվել թիմի ավագ Գրանիտ Ջակայի նկատմամբ, որը Անգլիայի պրեմիեր լիգայի 10-րդ տուրի ժամանակ կոպիտ է արձագանքել շվացնող երկրպագուներին: rt.com –ը, հղում անելով The Independent-ին, գրում է, որ Էմերին ասել է՝ Ջական ներողություն է խնդրել երկրպագուներից և մնացած բոլորիս:

«Այժմ մեր ուշադրությունն այսօրվա խաղն է: Այսօր Ջական չի խաղա, որովհետև մեզ անհրաժեշտ է 100 տոկոս կենտրոնանալ խաղի վրա»,- նշել է մարզիչը:

Երկրպագուները սկսել են ծափահարել Ջակային և շվացնել, շվեյցարացի կիսապաշտպանը ձեռքով փակել է ականջներն ու բղավել. «Կորեք դուք»: Այնուհետև նա հանել է մարզաշապիկն ու հեռացել:

Ավելի ուշ Ջական պարզաբանել է, որ տրիբունայից լսել է իր հասցեին վիրավորական և բացասական արտահայտություններ, ինչի պատճառով էլ նման կերպ է արձագանքել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում