USD
EUR
RUB

Արմեն Մելիքյան. Հաղթանակս նվիրում եմ հայ ժողովրդին

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում ոսկե մեդալ նվաճած Արմեն Մելիքյանը (60 կգ) հայրենիք վերադառնալուց հետո ՀԱՕԿ լրատվականի հետ ճեպազրույցում պատմել է տպավորությունների մասին:

«Հաղթանակս նվիրում եմ հայ ժողովրդին։ Շատ գոհ եմ իմ մարզիչներից և շնորհակալ եմ Աստծուն հաղթանակիս համար։ Եզրափակիչ գոտեմարտը մի քիչ բարդ ընթացավ, քանի որ արդեն վնասվածք ունեի, իսկ մրցակիցս գլխով շատ էր հարվածում՝ արյուն էր գալիս, մի պահ անգամ չէի կարողանում նորմալ շնչել։ Այս հաղթանակից հետո պետք է առաջ շարժվել: Կան Օլիմպիական վարկանիշային մրցաշարեր, որտեղ պետք է ձգտեմ դառնալ մեդալակիր և վարկանիշ նվաճել»,- նշեց ըմբիշը:

Հիշեցնենք, որ Բուդապեշտում Արմեն Մելիքյանը տարել էր 4 հաղթանակ: Եզրափակիչի ճանապարհին հայ ըմբիշը ոչ մի միավոր չէր տվել մրցակիցներին, իսկ նոյեմբերի 3-ին կայացած վճռորոշ գոտեմարտում 11:7 հաշվով հաղթել էր Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովին:

Արմեն Մելիքյանը պայքարը սկսել էր նոյեմբերի 2-ին և եզրափակիչի ճանապարհին հաղթել էր բուլղարացի Մարտին Վելևին (8։0), իրանցի Մեհդի Մոհսենին (4։0) ու հունգարացի Կրիստիան Կեչսկեմետիին (5։0):

Հայաստանի թիմը Մ-23 ԱԱ-ում ելույթն ավարտել էր 1 ոսկե և մեկ բրոնզե մեդալով: Նոյեմբերի 2-ին բրոնզե մեդալակիր էր դարձել Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմում Բուդապեշտում հանդես եկան նաև Նորայր Հախոյանը (55 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Արման Վարդումյանը (82 կգ) և Ալբերտ Եղիկյանը (87 կգ), որոնք մեդալ չնվաճեցին: Նորայր Հախոյանը և Արման Վարդումյանը պարտվել էին բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Լրահոս
Ֆուտբոլիստները մասսայաբար «էժանացել» են Հաճելի էր Ռոնալդուին բարկացած տեսնել․ Վելոզու Ես ինձ դեռ չեմպիոն չեմ զգում․ Մանե Թուրքմենական ֆուտբոլի հայ աստղը Երկու ֆուտբոլիստ՝ մեկի դիմաց․ Յուվենտուսը և Բարսելոնան ֆուտբոլիստների փոխանակում կկազմակերպեն Բարսելոնան պատրաստ է 90 մլն եվրոյով վաճառել Կոուտինյոյին Բարսելոնան ցանկանում է գնել Ռեալի նախկին ֆուտբոլիստին Յուվենթուսը մտադիր է վաճառել Ռոնալդուին․ Ռեալում որոշում են կայացրել Անարդարացի կլինի զրկել Լիվերպուլին չեմպիոնությունից․ Բերբատով Կասիլյասը առաջարկել է բարեգործական խաղ անցկացնել Բարսելոնայի և Ռեալի նախկին աստղերի մասնակցությամբ Ռեալը Բորուսիային ֆուտբոլիստների փոխանակում կառաջարկի Գևորգ Ղազարյան. Եթե Կամոյի արագությունը ունենայի, միգուցե, Միլանում խաղայի ՖԻՖԱ-ն կարող է անորոշ ժամանակով երկարաձգել ընթացիկ մրցաշրջանը (Gazeta.ru) Ինտերի նախկին նախագահը կարծում է՝ ակումբը քայլեր է ձեռնարկում Մեսսիին ձեռք բերելու համար Արամ Գաբրելյանովը թող հույս չունենա, որ երբևէ կստանձնի Արարատի մենեջմենթը. երևանյան ակումբի հայտարարությունը Բավարիայի ֆուտբոլիստները այսօր մարզում են անցկացրել Միլանը չի գնի Անդերլեխտի ֆուտբոլիստին Վալենսիան և Պորտուն կփոխանակվեն ֆուտբոլիստներով Ֆեդոտով. Ռամիի վնասվածքը անհանգստացնում է ինձ Ռոմանյոլին կերկարաձգի պայմանագիրը Միլանի հետ Աղբյուր․ Ռոնալդուն կարոտում է Ռեալը Մնացե՛ք տանը ու պահե՛ք ոճը․ Ռոնալդուն տեսանյութ է հրապարակել, որում իր մազերը կտրում է Ջորջինիան (տեսանյութ) Հայտի են Դեմբելեի ապաքինման մոտավոր ժամկետները Ռեալը հետաքրքրված է Լիլլի կիսապաշտպանի ծառայություններով Բարսելոնայի փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով Չելսին ցանկանում է ձեռք բերել Բուխումի 18-ամյա ֆուտբոլիստին Ռոման, Մխիթարյանի տրանսֆերի շուրջ, չի կարողանում համաձայնության գալ Արսենալի հետ Խաղացել եմ Ռոնալդուի հետ, բայց Մեսսին հանճար է. Կակա «Ֆուտբոլը բոլորովին այլ կլինի կորոնավիրուսից հետո». Ինֆանտինո Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի միայն մի դեպքում ՊՍԺ-ն և Յուվենտուսը կպայքարեն 18-ամյա ալժիրցու համար Խոակին Կապառոս. Զրուցել եմ Մխիթարյանի, Արշակ Կորյանի հետ. Վերջինս կարող է միանալ մեզ Ա սերիան մեծ հավանականությամբ չի վերսկսվի նաև մայիսին Չեղարկվել է սումոյի ազգային առաջնությունը Լուկակուն քննադատել է Իտալիայի ֆուտբոլային վերնախավին Լիոնել Մեսսիի ինքնաթիռն արտակարգ վայէջք է կատարել Լա լիգան ներկայացրել է 2013/14 մրցաշրջանի լավագույն գոլերը ՌՖՄ. Ռուսասատանի հավաքականի մարզահագուստները գողացվել են Կանտեն չի ցանկանում լքել Չելսին Grand Chess Tour-ի բոլոր մրցաշարերը չեղարկվել են
website by Sargssyan