Էրիկ Վարդանյանը պաշտոնապես «Սոչի»-ի ֆուտբոլիստ է

Էրիկ Վարդանյանը պաշտոնապես «Սոչի»-ի ֆուտբոլիստ է

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Փյունիկ»-ի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը պաշտոնապես «Սոչի»-ի ֆուտբոլիստ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Վարդանյանի և «Սոչի»-ի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարից:

Վարդանյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է մեկ պաշտոնական խաղի, իսկ ընթացիկ մրցաշրջանում «Փյունիկ»-ի կազմում մասնակցել է 9 խաղի:

«Սոչի»-ն Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ընթացիկ մրցաշրջանում վերջին տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում