Մխիթարյանը կրկին բացակայում է «Ռոմա»-ի հայտացուցակից

Մխիթարյանը կրկին բացակայում է «Ռոմա»-ի հայտացուցակից

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին անգամ բացակայում է «գայլերի» հայտացուցակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի լիգայի խմբային փուլի Մյուխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ խաղից առաջ «Ռոմա»-ն ներկայացրել է ընդլայնված հայտացուցակը, որից հերթական անգամ բացակայում է Հենրիխ Մխիթարյանը:

Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության «Լեչե»-ի դեմ խաղում` վնասելով աճուկը: Հայ կիսապաշտպանը չմասնակցեց նաև հավաքականի վերջին խաղերին: Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի գալիս արդեն 5 շաբաթ :

Հետևեք մեզ նաև Telegram-ում