Մեսսին դեռ պատրաստ չէ երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

Մեսսին դեռ պատրաստ չէ երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Բարսելոնայի» առաջատար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին դեռ պատրաստ չէ երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ news.sportbox.ru-ն գրում է, որ արգենտինացին մտադիր է հետաձգել այդ հարցը մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտ։

Մեսսիի ներկայիս պայմանագիրը կատալոնացիների հետ գործում է մինչև 2021 թվականի ամառ։ Գործող պայմանագրում կետ կա, որը թույլ է տալիս Մեսսիին հեռանալ թիմից առաջիկա ամառ։ Ավելի վաղ «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկություն էր հայտնել ստորագրել Մեսսիի հետ անժամկետ պայմանագիր։

Կատալոնական ակումբում 698 խաղում Մեսսին 612 գոլ է խփել, 247 գոլային փոխանցման հեղինակ է եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում