Մխիթարյանի վերադարձով «Ռոմա»-ն նորից կսկսի թռչել. Ֆոնսեկա

Մխիթարյանի վերադարձով «Ռոմա»-ն նորից կսկսի թռչել. Ֆոնսեկա

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է Մխիթարյանի մասին:

«Մխիթարյանի վերադարձով «Ռոմա»-ն նորից կսկսի թռչել: Քանի որ նրա վերադարձից հետո Ջեկոն կսկսի նորից գոլեր խփել, նա շատ կօգնի թիմին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈւԵՖԱ-ի կազմակերպած մարզչական ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Ֆոնսեկան:

Մխիթարյանը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության «Լեչե»-ի դեմ խաղում` վնասելով աճուկը: Կիսապաշտպանը չմասնակցեց նաև Հայաստանի հավաքականի վերջին խաղերին: Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի գալիս արդեն մոտ 6 շաբաթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում