Իբրահիմովիչը հրաժեշտ է տվել թիմակիցներին. Զլատանը վերադառնում է

Իբրահիմովիչը հրաժեշտ է տվել թիմակիցներին. Զլատանը վերադառնում է

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հրաժեշտ է տվել «Լոս Անջելես Գելեքսիում» իր թիմակիցներին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Իբրան ամերիկյան թիմը լքում է երկկողմ համաձայնության արդյունքում: «Լոս Անջելես Գելեքսիի» նախագահ Քրիս Քլյայնը նշել է, որ Զլատանը զգալի ներդրում է ունեցել ոչ միայն ակումբի, այլ նաև հենց լիգայի զարգացման գործում:

Դեռ հոկտեմբերին շվեդն ակնարկել էր Եվրոպա վերադառնալու մասին, իսկ թե որտեղ նա հանդես կգա, դեռ հայտնի չէ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում