Շախմատի համաշխարհային Օլիմպիադան կկայանա 2020 թվականի օգոստոսին

Շախմատի համաշխարհային Օլիմպիադան կկայանա 2020 թվականի օգոստոսին

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի շախմատային կարևորագույն իրադարձությունների ժամկետները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ն հրապարակել է 2020 թվականի երկու կարևորագույն մրցաշարերի՝ 44-րդ Օլիմպիադայի և Հավակնորդների մրցաշարի, անցկացման վայրերը և ժամկետները:

Շախմատի 44-րդ Օլիմպիադան կկայանա 2020 թվականի օգոստոսի 5-17-ը Մոսկվայում, իսկ Հավակնորդների մրցաշարը՝ մարտի 15-ից ապրիլի 5-ը, Եկատերինբուրգ քաղաքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում