Մանչինին բացառիկ արդյունք է գրանցել Իտալիայի հավաքականի հետ

Մանչինին բացառիկ արդյունք է գրանցել Իտալիայի հավաքականի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին բացառիկ արդյունքի է հասել իր գլխավորած հավաքականի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի հավաքականը Մանչինիի գլխավորությամբ հաղթանակ է տոնել նախորդ բոլոր 10 հանդիպումներում էլ: Սա բացառիկ արդյունք է «Սկուադրա աձուրա»-ի համար: Մինչ այս 9 անընդմեջ խաղում Իտալիան հաղթել էր հեռավոր 1938 թվականին:

Իտալիայի հավաքականն արդեն իսկ նվաճել է Եվրո-2020-ի ուղեգիր` J խմբում (որտեղ նաև Հայաստանն է)՝ հավաքելով 27 միավոր: Վերջին տուրում` նոյեմբերի 18-ին, իտալացիները կմրցեն Հայաստանի հետ: Այդ խաղը կկայանա Պալերմոյում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում