Անտոնիո Ֆլորեսը ֆուտբոլի երիտասարդական թիմի խաղում որակական աճ է տեսնում

Անտոնիո Ֆլորեսը ֆուտբոլի երիտասարդական թիմի խաղում որակական աճ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական թիմի մարզիչ Անտոնիո Ֆլորեսը որակական աճ է տեսնում ընտրանու խաղում:

«Առաջընթացն ու արդյունքն անբաժանելի են: Շատ կարևոր կլիներ թիմի համար, եթե իռլանդացիների հետ խաղում դրական արդյունք գրանցեինք: Այն կլիներ նրանց աշխատանքի լավագույն արդյունքը: Այն պահին, երբ թիմը լավ չի կատարում առաջադրանքը, անմիջապես պատժվում է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երիտսարդական թիմի մարզիչ Անտոնիո Ֆլորեսի խոսքը փոխանցում է ՀՖՖ TV-ն:

Մարզչի խոսքով` Իռալնդիայի դեմ խաղում հավաքականը մի պահ հիասթափվել է, սակայն թիմային աշխատանքի տեսանկյունից Իտալիայի դեմ խաղն առավել հաջող է եղել: «Երիտասարդ թիմը պարտվեց նախորդող երկու խաղերում էլ, սակայն դրանք տարբեր որակ ունեցող հանդիպումներ էին»,-ասել է Ֆլորեսը:

Հայաստանի Մ-21 հավաքականն արդեն իսկ իտալական Կատանիա քաղաքում է, որտեղ նոյեմբերի 19-ին կանցկացնի ԵՎՐՈ-2021-ի որակավորման խմբային փուլի հանդիպումը Իտալիայի երիտասարդական ընտրանու հետ: Այդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում