Հայաստանի հավաքականը 9:1 հաշվով զիջեց Իտալիայի ընտրանուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի հավաքականը 9:1 հաշվով զիջեց Իտալիայի ընտրանուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի վերջին տուրում Իտալիայի հավաքականը Պալերմոյում հյուրընկալել է Հայաստանի հավաքականին։

Հայաստանի հավաքականը պարտություն կրեց 1:9 հաշվով և 10 միավորով J խմբում գրավեց նախավերջին տեղը: Armsport-ը գրում է, որ այս պարտությամբ Հայաստանի հավաքականը հակառեկորդ սահմանեց։ Սա մեր հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն էր։ Նախկինում մեր ընտրանին երկու անգամ պարտություններ էր կրել 0-7 հաշվով Չիլիից և Վրաստանից, երկուսն էլ 1997-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում