Արոնյանը մեկնարկում է հնդկական Տատա Սթիլ մրցաշարում

Արոնյանը մեկնարկում է հնդկական Տատա Սթիլ մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է Հնդկաստանում կայանալիք Տատա Սթիլ մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ և կայծակնային մրցաշարին կմասնակցեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Դին Լիժենը, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Վիշի Անանդը, Վիդիտ Գուժրատհին և Պենտալա Հարիկրիշնան:

Մրցաշարը բաղկացած է երկու ենթափուլից: Արագ շախմատում գրոսմայստերները կմրցեն 9-ը, իսկ կայծակնային շախմատում` 18 մրցափուլում:

Այն կմեկնարկի նոյեմբերի 22-ին և կանցկացվի հնդկական Կալկաթա քաղաքում: Մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում