Գաբուզյանը 9-րդն է Սենթ Լուիսում

Գաբուզյանը 9-րդն է Սենթ Լուիսում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց Winter Chess Classic միջազգային մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` A մրցաշարում հաջող հանդես եկավ ԱՄՆ-ը ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը, ով 9 հնարավորից վաստակեց 5 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Սևյանը հայտնվեց 3-րդ տեղում: 5,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացուցիչ Ջեֆրի Սյունը: Հովհաննես Գաբուզյանը 3,5 միավորով գրավեց 9-րդ, իսկ Վարուժան Հակոբյանը 3 միավորով գրավեց 10-րդ հորիզոնականը:

B մրցաշարում Մելիքսեթ Խաչիյանը 5 միավորով գրավեց 5-րդ հորիզոնականը, իսկ Տիգրան Հարությունյանը 4,5 միավորով զբաղեցրեց 6-րդ տեղը: 6,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Էմիլիո Կորդոբան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում