«ՊՍԺ»-ն պատրաստ է «Ռոմային» 60 մլն եվրո վճարել՝ Նիկոլո Ձանիոլոյի տրանսֆերի դիմաց

«ՊՍԺ»-ն պատրաստ է «Ռոմային» 60 մլն եվրո վճարել՝ Նիկոլո Ձանիոլոյի տրանսֆերի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ,  Armsport.am: Ֆրանսիական «ՊՍԺ»-ն պատրաստ է «Ռոմային» վճարել 60 միլիոն եվրո թիմի երիտասարդ աստղ Նիկոլո Ձանիոլոյի տրանսֆերի դիմաց, տեղեկացնում է Armsport.am–ը՝ Il Messaggero-ի հղումով:

Աղբյուրը նշում է, որ փարիզյան ակումբի բացի 20-ամյա տաղանդին ցանկանում են ձեռք բերել մանչեսթերյան երկու գրանդները` «Սիթին» և «Յունայթեդը»:

Հիշեցնենք, որ Ձանիոլոն բազմիցս հայտարարել է հռոմեական ակումբից չհեռանալու մասին:

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Ձանիոլոն մասնակցել է 12 հանդիպման` աչքի ընկնելով 3 անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում